Մի խումբ շահառուներ, ովքեր բնակարան են գնել «Սահակյանշին» ընկերության «Պանորամա դալմա» համալիրի շենքերում, հանդիպեցին տնօրենի հետ, քանի որ արդեն երկու անգամ շինթույլտվությունը երկարաձգվել է, իսկ ընկերությունից ասում են՝ «փող չկա»
Այսօր՝ մարտի 15-ին, Երևանի «4Guest Hotel» հյուրանոցում տեղի ունեցավ հանդիպում «Սահակյանշին» ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Սահակյանի և «Պանորամա դալմա» համալիրի շենքերում բնակարան ձեռք բերած շահառուների հետ։ «Սահակյանշին» ընկերությունը, հանդիսանալով «Պանորամա Դալմա» նախագծի սեփականատերը և կառուցապատողը, պետք է շինարարության 1-ին փուլը (որը բաղկացած է 4 շենքից) վերջացներ 2023 թվականի օգոստոսին։ Պայմանագրով նշված է, որ ընկերությունը հնարավորություն ունի հետաձգել շենքերի հանձնումը 6 ամսով, այսինքը մինչև 2024 թվականի փետրվար։ Ներկայումս 1-ին փուլի 3-րդ և 4-րդ շենքերի բոլոր հարկերը կառուցված են և կատարվում են երեսպատման աշխատանքներ։ 1-ին և 2-րդ շենքերի մասով կառուցված են 18 հարկից մոտ 7 հարկ։
Երկար ժամանակ է կառուցապատման աշխատանքեր չեն իրականացվում կամ իրականացվում են աննշան տեմպերով։ Ընկերության ղեկավարությունը մի քանի անգամ հանդիպել է գնորդներին և ասել, որ խնդիրը հիմնականում նրանում է, որ կառուցապատողի բանկը հրաժարվում է ընկերությանը ֆինանսական միջոցների տրամադրումից մինչև վերջիններս չկատարեն իրենց պարտավորությունները բանկի հանդեպ, ինչպես նաև կանխիկով բնակարան ձեռք բերածների մի մասը չի կատարում մուծումները պատշաճ կերպով, ինչը ընկերության համար ստեղծում է ֆինանսական բարդություններ։
Այսօրվա հանդիպմանը ընկերության տնօրենը բացահայտ նշեց, որ գումար չունեն և որ ընկերությունը վաճառքի է հանել իր գույքերը, որպեսզի ի վիճակի լինի շարունակել շինարարությունը։ Ընկերությունը նաև նշում է, որ ստացված գումարների կեսը վճարում է բանկին և հարց է առաջանում՝ արդյոք գույքերի վաճառքը բավարար է շինարարությունն ավարտին հասցնելու համար։ Շինթույլտվության ժամկետը լրանում է մարտի 30-ին, բայց առ այսօր քաղաքապետարանն ասում է, որ միայն ճանապարհը սարքելու դեպքում կերկարաձգեն ժամկետը, իսկ եթե հնարավորություն չունի ճանապարհը սարքելու, սա նշանակում է, որ շինթույլտվության ժամկետը չի երկարաձգվելու։
Շինարարը ամեն հանդիպմանն իր խնդիրներն է առաջ քաշում ՝ նշելով, որ ֆինանսական խնդիրներ ունի, չնայած որ հիփոթեքով վաճառված գումարների մեծ մասը ստացել է և կանխիկով գնածներն էլ հիմնականում վճարել են ըստ շենքերի կառուցապատման աստիճանի։ Այդ իսկ պատճառով չի կարողանում լուծումներ տալ, փորձում է լուծումներ գտնել իր մնացած ակտիվների վաճառքի համար, սակայն այն գնորդները, ովքեր 2019 թվականից հիփոթեք են մարում բարձր տոկոսներով , բնակվում են վարձով արդեն 6 տարի է, բնակիչները դեռ հույս չունեն ավարտականի, այն դեպքում, երբ կառուցապատողը 3 տարի ժամկետ էր խոստացել գնորդին, սակայն 6 տարի է անցել և ընկերությունը թեկուզ մոտավոր ոչ մի ժամկետ չի նշում, թե երբ կարող են շահառուները ստանալ իրենց բնակարանները։
Ընկերության տնօրենը նշում է, որ դեռ չվաճառված 23 մլրդ դրամի վաճառքի բնակարաններ, հասարակական տարածքներ և ավտոկայանատեղիներ ունեն, և դրանց վաճառքի պարագայում ստացված գումարով հնարավոր կլինի շարունակել և ավարտել շինարարությունը։ Սակայն ընկերության ներկայիս համբավը հաշվի առնելով գրեթե իրական չէ դրանց վաճառքը և այն միայն հնարավոր կդառնա, երբ որ ընկերությունը վերսկսի ակտիվ շինարարությունը և մարդիկ արդյունք տեսնեն։
Ընկերությունը նշում է, որ դիտարկում են նույնիսկ գործընկերներ ներգրավելու տարբերակը, երբ որևէ ընկերություն պատրաստ կլինի ներդրում կատարել նախագծի մեջ, սակայն որևէ հաջողություն չունեն։
Ներկայումս գնորդներն իրենց խաբված են զգում և վախ ունեն, որ ընկերությունը կարող է սնանկ ճանաչվել՝ թողնելով գնորդներին ձեռնունայն, կամ էլ նույնիսկ նախագիծն ավարտելու դեպքում դա կտևի երկար տարիներ, մինչդեռ գնորդները այդ ամբողջ ժամանակահատվածում բնակվում են վարձով և մարում հիփոթեք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։