211652_close_icon

Միջազգային համագործակցության ամրապնդումը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կարևոր տարր․ ՆԳ նախարարի տեղակալը մի շարք հանդիպումներ է ունեցել

views-count1639 դիտում article-date 21:01 14-03-2025
Վիեննայում ընթացող ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի ընթացքում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է Սինգապուրի Հանրապետության ներքին գործերի և ազգային զարգացման հարցերով պետնախարար Մուհամմադ Ֆայզալ Իբրահիմին։ Քննարկվել են երկու երկրներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ մշակված ռազմավարություններն ու առանձնահատկությունները, մատնանշվել են համագործակցության հնարավորությունները։

ՆԳ նախարարի տեղակալը նաև հանդիպել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի Սահմանների կառավարման ստորաբաժանման ղեկավար Սիրի Բյունին և Եվրոպայի, Արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գործառնությունների բաժնի պետ Ջերեմի Միլսոմին։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համատեքստում կողմերը քննարկել են ուղևորների և բեռների ստուգման մեթոդների կատարելագործման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև այս ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդման հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու համագործակցությունը։


 

Նմանատիպ նյութեր