211652_close_icon
views-count1597 դիտում article-date 12:50 25-06-2016

Այսօր Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն ընդունել է հռչակագիր, ըստ որի որոշվել է հունիսի 26-ը նշել որպես թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր` ի նշան իր վճռականությանը հզորացնելու գործողությունները և համագործակցությունը թմրամոլությունից զերծ միջազգային հասարակություն ստեղծելու համար։ Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի կողմից ընդունվել է երեք կոնվենցիա: Օրվա խորհուրդն է հասարակության ուշադրությունը կրկին հրավիրել թմրամիջոցների միջազգային խնդրի վրա, հզորացնել նրանց գործողությունները և համագործակցությունը՝ թմրամոլությունից զերծ միջազգային հասարակություն ստեղծելու համար: Այս տարվա կարգախոսն է. «Մեր կյանքերը, մեր հասարակությունները, մեր անձերը առանց թմրամիջոցների»: ՀՀ նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 226-Ն կարգադրությամբ ՀՀ կառավարությանը հանձնարարված է կարգադրության ռազմավարության դրույթներն իրականացնող միջոցառումները ներառել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարեկան ծրագրերում: Միջոցառումներում ընդգրկված են գրեթե բոլոր գերատեսչությունները։ ՀՀ առողջապահության նախարարության ջանքերով` հանրապետության ողջ տարածքում ուժեղացված է նարկոլոգիական ծառայությունը և ՀՀ քաղաքացիների համար իրականացվում է անվճար նարկոլոգիական օգնություն։ Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 5828, նախորդ տարվա 5357-ի համեմատությամբ, որոնցից ափիոնային թմրամոլներ՝ 2307, որոնցից կանայք՝ 47, կանաբինոիդային թմրամոլներ՝ 3519, որոնցից կանայք՝ 41, 2-ը՝ կոկաինային թմրամոլներ։ Հաշվառվածներից 69%-ը 28-49 տարեկան են, 18% -ը՝ 50-64 տարեկան, 12%-ը՝ 19-27 տարեկան, 65 և բարձր տարիքի` 38 անձ, մինչև 18 տարեկան` 6 անձ: Հոգեմետ նյութեր գործածողները 86 հոգի են, որոնցից կանայք՝ 13: Տարածվածությամբ 1-ին տեղում Երևանն է՝ 3007 կամ 52%, 2-րդում Արմավիրի մարզը՝ 722 կամ 12% և 3-րդում Կոտայքի մարզը՝ 542 կամ 9%:

Նմանատիպ նյութեր