211652_close_icon

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգությանն ուղղված բոլոր հետագա քայլերին․ Կոշտա

views-count673 դիտում article-date 22:17 14-03-2025
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման առթիվ։

«Սա վճռական քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման և տարածաշրջանի բացման ուղղությամբ։ Ես հիմա ձեզ խրախուսում եմ առաջ շարժվել խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման ուղղությամբ: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգությանն ուղղված բոլոր հետագա քայլերին»,- X-ում գրել է Կոշտան։
 

Նմանատիպ նյութեր