211652_close_icon

Գործուն քայլեր են իրականացնում թմրանյութերի դեմ պայքարի ուղղությամբ․ Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպել է հարակից միջոցառում

views-count1321 դիտում article-date 10:54 13-03-2025
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ընթացող ՄԱԿ-ի Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ
նստաշրջանի ընթացքում Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպվել է հարակից միջոցառում՝ թմրանյութերի
ապօրինի շրջանառության դեմ պայքարի թեմայի շրջանակներում։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադարձել է թմրանյութերի դեմ պայքարի
ուղղությամբ մշակված ռազմավարությանը, կարևորելով, մասնավորապես, դրա գործնական կողմերը։ Նա մատնանշել է այն քայլերը, որոնք անհրաժեշտ են քաղաքականության արդյունավետ իրականացման համար։

Արմեն Ղազարյանի խոսքով՝ ռազմավարությունն ընդգրկում է իրավապահ մարմինների պատշաճ տեխնիկական
վերազինումը, միջազգային լավագույն փորձի տեղայնացումը, հանրային իրազեկումները, ինչպես նաև առողջապահական համակարգի հետ փոխգործակցությունը։

Ծավալվել է ակտիվ քննարկում, մասնակիցներին հուզող հարցերին տրվել են պատասխաններ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր