11029 դիտում
21:34 11-12-2017
Քննչական կոմիտեն գործուն քայլեր է ձեռնարկում` փորձաքննությունների կատարման ժամկետները կրճատելու ուղղությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ քննչական կոմիտեում այսօր` դեկտեմբերի 11-ին, տեղի ունեցավ վերապատրաստում անցած հոգեբույժների վկայական-հավաստագրերի հանձնման արարողությունը, ովքեր այսուհետ մարզերում հնարավորություն կունենան իրականացնելու դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություններ։
Միջոցառումը վարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ոլորտի մասնագետներ, ՀՀ ՔԿ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ։
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել են նախաքննության արդյունավետ կազմակերպման ընթացքում ի հայտ եկող հիմնախնդիրները, նախաքննության ժամկետների ձգձգման պատճառները, որոնց համաձայն դրանք մեծապես պայմանավորված են քրեական գործերով նշանակվող փորձաքննությունների ուշ կատարմամբ։ Տարաբնույթ փորձաքննությունների եզրակացություններն ուշացումով վարույթն իրականացնող մարմնին տրամադրելը փորձագիտական կենտրոնները հաճախ պատճառաբանում են գերծանրաբեռնվածությամբ, մինչեռ դրանով խախտվում են վարույթի մասնակիցների իրավունքները ։
«Նախաքննության ժամկետների ձգձգումներն ուղղակիորեն առնչվում են մարդու իրավունքների հետ, բացասաբար ազդում նախաքննության որակի և արդյունավետության վրա: Տուժողը կամ մեղադրյալը մեղավոր չեն, որ փորձագիտական կենտրոնները ծանրաբեռնված են։ Երբեմն վարույթն իրականացնող մարմինը տևական ժամանակ չի կարողանում համարժեք քրեաիրավական գնահատական տալ, դատավարական որոշում կայացնել՝ փորձաքննությունների եզրակացությունները չստանալու պատճառով, որպիսի պայմաններում վարույթի մասնակիցներն էլ զրկվում են իրենց մի շարք դատավարական իրավունքներն իրացնելուց։ Պետությունը զգալի ռեսուրսներ է ծախսում փորձաքննությունների կատարման համար, բայց դրանց ձգձգումների արդյունքում վտանգվում է վարույթի մասնակիցների իրավունքների պաշտպանությունըե,- ասաց Ա.Հովսեփյանը։
Ձգձգվող փորձաքննությունների շարքին են դասվում նաև դատահոգեբանական և դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննությունները։
Դատահոգեբանական փորձաքննությունների կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ գործուն մեխանիզմներ արդեն ձեռնարկվել են։
ՀՀ քննչական կոմիտեի և Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի և Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ ՔԿ նախագահի՝ 20.09.2016թ. թիվ 51-Լ և 01.03.2017թ. թիվ 30-Լ հրամանների հիման վրա՝ դատահոգեբանական փորձաքննությունների կատարումը հանձնարարվել է նաև վերոնշյալ կազմակերպությունների հոգեբան-մասնագետներին, ինչը մեծապես թեթևացրել է Երևանում գործող փորձագիտական կենտրոնների ծանրաբեռնվածությունը։
ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանի դիտարկմամբ՝ շարունակում են մտահոգիչ մնալ ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների կատարման ժամկետները։ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրոե ՊՈԱԿ-ից ստացված գրության համաձայն՝ 2016թ. և 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում նշանակված դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննությունների` դատահոգեբանական մասով հետազոտական աշխատանքները կատարվել են, սակայն դատահոգեբուժական հետազոտությունների արդյունքները և հետևությունները ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի կողմից չտրամադրելու հետևանքով հնարավոր չի լինում ավարտել փորձաքննությունները և տալ եզրակացություններ:
Որպես հետազոտությունները չկատարելու կամ ուշացնելու պատճառներ՝ ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի կողմից մատնանշվել են փորձագետների ծանրաբեռնվածությունը, աշխատակիցների սակավությունը, ցածր աշխատավարձը:
Իրավիճակը շտկելու, փորձագետների ծանրաբեռնվածությունը մեղմելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ՝ մասնավորապես հյուսիսում և հարավում գտնվող «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերե ՓԲ և «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերե ՊՓԲ ընկերություններում քրեական գործերով դատահոգեբուժական փորձաքննությունների կատարման հնարավորության հարցը պարզելու նպատակով:
Ա.Ղամբարյանի դիտարկմամբ՝ պարզվել է, որ վերոնշյալ հիմնարկներում դատահոգեբուժական փորձաքննություններ չեն կատարվում՝ համապատասխան մասնագետների բացակայության պատճառով: Խնդրի կարգավորման նպատակով Կոմիտեում կայացել է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերե ՓԲ և «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերե ՊՓԲ ընկերություններում ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների կատարման հնարավորության հարցի քննարկումը, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչները, Սյունիքի և Լոռու հոգեբուժական հաստատությունների ղեկավարները:
Ինչպես նշեց Ա.Ղամբարյանը, քննարկման շրջանակներում ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի ղեկավարության հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում ՀՀ առողջապահության նախարարությանը կից գործող ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի նախագահ Ս.Թադևոսյանի հետ համատեղ ԵՊԲՀ-ում կազմակերպվել է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերե ՓԲ և «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերե ՊՓԲ ընկերությունների հոգեբույժների մասնագիտացման դասընթացներ՝ դատական հոգեբուժության գծով, որի արդյունքներով վերոնշյալ կազմակերպությունների հեգեբույժներն անցել են համապատասխան վերապատրաստում և հաջողությամբ հանձնել անհրաժեշտ քննությունները:
Վերապատրաստում անցած մասնագետներին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր հանձնեց վկայագրերը, ովքեր այսուհետ մարզերում կիրականացնեն նաև դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություններ։ «Համոզված եմ, որ արդյունքում հոգեբուժական փորձաքննությունների կատարման բնագավառում կարձանագրվեն դրական ցուցանիշներ՝ կատարման ժամկետների կրճատման և եզրակացությունների որակի մասովե,- ասաց Ա.Ղամբարյանը։
ՀՀ քննչական կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության համար ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի նախագահ Սեդրակ Թադևոսյանը պարգևատրվեցին «Համագործակցությունե մեդալով։
[b]ՀՀ քննչական կոմիտե[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
742 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
628 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
829 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am