«Ծաղրում են Գյումրի՞ն, ֆայտո՞նը, թե՞ Արտյոմին»․ թեկնածուն՝ համացանցի հիթ դարձած իր տեսահոլովակի մասին. Aravot.am
ՀԱՍԿ կուսակցությամբ առաջադրված Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանի՝ «Մարդ Գյումրեցի» վերնագիրը կրող տեսահոլովակը, որտեղ նա՝ ֆայտոնի մեջ կանգնած, մտախոհ հայացքով, շրջում է քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակում ու այդ ընթացքում դուդուկի հնչյունների ներքո գովասանքի խոսքեր են հնչում իր հասցեին, օրինակ՝ «Մարդ, որի գործերից Գյումրու հոտ է գալիս», համացանցում դարձել է ամենաքննարկվածներից մեկը։ Շատերն այն համարել են նախընտրական ամենազվարճալի տեսահոլովակը։
Այսօր Aravot.am-ը թեկնածուից հետաքրքրվեց՝ այդ տեսահոլովակը նման շեշտադրումներով հատո՞ւկ է նկարահանել, որպեսզի հասարակության ուշադրությունը հրավիրի իր վրա՝ որպես թեկնածուի։
Արտյոմ Թումանյանն ասաց․ «Իմ մոտ նույնիսկ ծիծաղ են առաջացնում արձագանքները․ այն, ինչ մենք ներկայացրել ենք կառքով հոլովակում, դա գյումրիական է։ Ես միշտ ասել եմ՝ Գյումրին կվերանա այն ժամանակ, երբ որ Գյումրուց կվերանա ֆայտոնը։ Իմ օջախն է իմ քաղաքը, հենց հրապարակի սիրտը, կոնկրետ սրտում ես պտույտ եմ կատարել՝ հուզմունքներ ապրելով երկու եկեղեցիների մեջ։ Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ կան մարդիկ, որոնք նույնիսկ մտածում են ծաղրե՞լ տեսահոլովակը, ասենք գյումրեցին կարող է ծաղրի՞ իր քաղաքը, ասենք ծաղրել են քաղաքին, ֆայտոնին, թե՞ Արտյոմին, ես սա եմ ուզում հասկանալ։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում: