Փրկարարները Արագած լեռան գագաթին հայտնաբերել են երեկվանից որոնվող օտարերկրացի լեռնագնացի մարմինը. այն մեծ դժվարությամբ պատգարակով տեղափոխում են անվտանգ վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 12-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզի փրկարարական վարչության Ապարանի, Արագածի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները Արագած լեռան տարածքում հայտնաբերել են երեկվանցից որոնվող օտարերկրացի լեռնագնացի դին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին արդեն փորձում են հատուկ ճոպաններով ու պատգարակով մարմինը տեղափոխել անվտանգ վայր:
Մահացածին հայտնաբերելու մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խոււմբը՝ բաժնի պետի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 11-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ 9 անձից բաղկացած օտարերկրացի արշավախումբը Արագած լեռան հյուսիսային գագաթին մնացել է ձնահյուսի տակ։
Նշված վայր էին մեկնել Արագածի և Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Ժամանել էին նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները։
Ահազանգով ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, դասակի հրամանատար Արտակ Խուդավերդյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։
Որոնողափրկարարական աշխատանքներին ընդհանուր առմամբ մասնակցել են 51 փրկարար և «Արմենիան Հելիքոփթերս» ընկերության 2 ուղղաթիռ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ փնտրվող 9 քաղաքացիներից 8-ին, որոնք Իսպանիայի Թագավորության քաղաքացիներ են, և լեռնագնացներ, փրկարարների օգնությամբ ուղղաթիռով տեղափոխվել էին Արագած գյուղ։
Վերջիններս նաև ձնահյուսքի տակ մնալու հետևանքով մարմնական վնասվածքներ էին ստացել։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ օտարերկրացի լեռնագնացներին ուղղաթիռներով մի քանի անգամ բերում էին Արագած գյուղի միջնակարգ դպրոցի մարզադաշտի տարածք, որտեղ էլ Ապարանի և Արագածի փրկարարները, հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, Արագած գյուղի բնակիչները, Արագածի գյուղապետարանի և Ապարանի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ, վիրավորներին ուղղաթիռներից իջեցնում և պատգարակներով մոտեցնում էին օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին, որտեղ Ծաղկահովիտի և Ապարանի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերում նրանց, ապա տեղափոխում տարբեր հիվանդանոցներ՝ մի մասին՝ Ապարանի, մի մասին՝ Արագածի, մի մասին էլ՝ Երևանի:
Երեկ որոնողափրկարարական աշխատանքները մթության հետ կապված ժամանակավորապես դադարեցվել էին, այսօր առավոտյան՝ վերսկսվել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։