211652_close_icon

Մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը. խուսափեք լեռներ այցելություններից. ՇՄՆ

views-count865 դիտում article-date 17:42 11-03-2025
Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը և զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման: Այս մասին հայտնում են ՇՄ նախարարությունից:

«Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային և բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը։

Անվտանգությունից ելնելով կոչ ենք անում խուսափել լեռներ այցելություններից»,-սված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր