Հայ կնոջ անձնուրաց նվիրումն ընտանիքին անվերջ մեծարանքի է արժանի․ Արամ Ազատյան
Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանի շնորհավորական խոսքը Կանանց տոնի առթիվ (փոխանցվել է փաստաբանների միջոցով)․
«Թանկագին մայրեր, սիրելի կանայք և քույրեր,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ գարնանային այս հիասքանչ տոնի՝ Մարտի 8-ի առթիվ։
Չկան բառեր, որ ի զորու լինեն նկարագրելու իմ անմնացորդ սերն ու նվիրումը ձեր նկատմամբ:
Սիրելինե՛րս, ձեր բարի ժպիտի և համբերատար բնավորության ներքո այնքան մեծ ուժ կա: Ձեր սերն ու անսպառ լավատեսությունը մեզ յուրաքանչյուր օր նորովի, երջանիկ ապրելու հնարավորություն է տալիս:
Հայ Կնոջ անձնուրաց նվիրումն Ընտանիքին անվերջ մեծարանքի է արժանի:
Դուք ձեր համառ աշխատասիրությամբ հաջողում եք կյանքի բոլոր բնագավառներում: Անուրանալի է ձեր ներդրումը մեր պետության զարգացման գործում:
Դուք լավագույնս գիտեք նաև Ընկերոջ արժեքը, և կարողանում եք լինել Ընկեր: Միաժամանակ այնքան գեղեցիկ եք, նուրբ ու քնքուշ:
Ձեր հոգսաշատ առօրյայում դուք ապրում եք մեր համար, մոռանալով ձեզ՝ կյանքը նվիրաբերում զավակների հայեցի դաստիարակությանն ու հայկական ավանդական Ընտանիքի պահպանմանն ու հզորացմանը:
Բնության զարթոնքը խորհրդանշող այս օրը ձեզ մաղթում եմ առողջություն, հաջողություններ, նպատակների և երազանքների իրականացում, երկար տարիների երջանիկ կյանք և անհոգ ժպիտ:
Գարունը միշտ սպասումներով ու հույսերով է լի: Այս տարվա գարնանային, տոնական շնորհավորանքների մեջ միգուցե շնորավորանքիս արտաքին փայլն ու ձևը զուսպ է՝ հաշվի առնելով գտնվելուս վայրը, բայց կարևորը մաքուր ու անկեղծ սրտով է»։