slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Մեր կանայք շարունակում են լինել Հայաստանի զարգացման շարժիչ ուժը․ Վահագն Խաչատուրյան
211652_close_icon

Մեր կանայք շարունակում են լինել Հայաստանի զարգացման շարժիչ ուժը․ Վահագն Խաչատուրյան

views-count1828 դիտում article-date 09:39 08-03-2025
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա առթիվ։ Դրանում ասված է․

«Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, հոգատարությամբ և գնահատանքով:

Մարտի 8-ը ոչ միայն լավ առիթ է հերթական անգամ մեր հարգանքն ու երախտագիտությունը հայտնելու մեր կանանց հանդեպ, ինչը պետք է լինի ամենօրյա սովորական երևույթ, այլև հնարավորություն անդրադարձ կատարելու հասարակությունում կանանց հավասար հնարավորությունների ապահովման և իրավունքների պաշտպանության կարևորությանը:

Ցանկացած հասարակության զարգացում պայմանավորված է նաև կանանց իրավունքների պաշտպանությամբ և հավասար հնարավորությունների ընդլայնմամբ: Խտրականության վերացումը, հավասար վարձատրությունը և առաջխաղացման արդար պայմանները համընդհանուր արժեքներ են: Այս տեսանկյունից պիտի նշենք, որ ուրախալի է տեսնել, թե ինչպես են որոշումների կայացման բազմաթիվ հարթակներում կանայք իրենց ձայնը հնչեցնում քաղաքական, տնտեսական, կառավարչական և այլ ոլորտներում:

Միայն կարծրատիպերից ազատ հասարակությունում յուրաքանչյուր կին կարող է իրացնել իր ողջ ներուժը, անկախ բնակության վայրից, տարիքից կամ կրթական մակարդակից: Սա պետք է ուղենիշ լինի բոլորիս համար և խթանի կանանց ձեռներեցության, մասնագիտական զարգացման և կրթության հասանելիության ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը:

Մեր քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում հայ կինը եղել է մեր ազգային արժեհամակարգի, մշակութային ժառանգության և ընտանեկան միասնության երաշխավորը: Այսօր, նոր ու տարաբնույթ մարտահրավերների պայմաններում, մեր կանայք շարունակում են լինել Հայաստանի զարգացման շարժիչ ուժը:

Սիրելի կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր,

Կրկին շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և մաղթում երջանկություն, շարունակական հաջողություններ, ընտանեկան սեր ու ջերմություն և խաղաղություն»:

Նմանատիպ նյութեր