1501 դիտում
11:56 12-02-2019
Նոր Հայաստանի շարժիչ ուժը պետք է լինի մարդկային միտքը, ինտելեկտը և նախաձեռնությունը. ՀՀ վարչապետ
Առաջիկա 5 տարիներին ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն:
Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստի ընթացքում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերջինիս խոսքով՝ դա նշանակում է, որ հարկավոր է փոխել համախառն ներքին արդյունքի կառուցվածքն այնպես, որ 5 տարի հետո Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաներն ու տեխնոլոգիական նորարարությունները:
«Կարճ ասած, մարդկային բոլոր ընդունակություններից նոր Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը պետք է լինի առաջին հերթին մարդկային միտքը, ինտելեկտը, նախաձեռնությունը»,-ընդգծեց նա:
Վարչապետը հավելց, որ տնտեսության բոլոր ճյուղերը պետք է համապատասխանեն նաև էկոլոգիական բարձր չափանիշներին:
Նմանատիպ նյութեր
3477 դիտում
21:54 24-03-2019
Նիկոլ Փաշինյան. Մի՛տքը, մ՛իտքն է մեր շարժիչ ուժը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3103 դիտում
10:45 20-07-2019
Լյումպենի վարքի գլխավոր շարժիչ ուժը և պոպուլիստների «նվագարանի» հիմնական լարը․ «Առավոտ»
Այս բաժնից
817 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
433 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
586 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ