Ինչո՞ւ է դատախազությունը ենթադրում, որ Հայրապետյանների ընտանիքը 1990-ականներ է մտել զրոյական բալանսով․ Վահագն Դալլաքյան․ aravot.am
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Կարապետ Բալայանի նախագահությամբ այսօր շարունակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին եւ նրա ընտանիքին վերաբերվող ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատավարությունը, գրում է aravot.am-ը։
Հիշեցնենք, դատախազությունը նոր մեղադրանք էր առաջադրել Ռուբեն Հայրապետյանին, այդ թվում նաեւ ՀՖՖ-ից 150 միլիոն դրամի ենթադրյալ հափշտակության վերաբերյալ:
Այսօր դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը պետք է հայցի փոփոխության մասով դիրքորոշում հայտներ, սակայն հարցը դատախազությունում դեռ քննարկման փուլում է, վերջնական որոշում չկա։
Ռուբեն Հայրապետյանի պաշտպանն այսօր հարցեր ուղղեց դատախազին, սակայն, քանի որ դատախազությունը պաշտպանական կողմին դեռ չի ներկայացրել ենթադրյալ ապօրինի գույքի վերաբերյալ թվային հաշվարկները, հնչեցին առավել իրավական հարթությունում գտնվող հարցերը։ Օրինակ, պաշտպան Վահագն Դալլաքյանը նկատեց, որ կա ենթադրյալ հանցագործություն՝ 2014 թվականին իրականացված, բայց ապօրինի գույքի մասով անձին վերաբերող ուսումնասիրությունը սկսվում է 1990 թվականի դեկտեմբերի 9-ից ու հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմքով է դատախազությունն իր հայցում 2014 թվականից առաջ ձեռք բերված գույքն ապօրինի գնահատում։
Ռուզաննա Խուդավերդյանը պատասխանեց՝ ուսումնասիրությունները շատ ավելի վաղ շրջանից են սկսում եւ սահմանվում են այն ժամկետից, երբվանից դատախազությունը տվյալներ է ձեռք բերում։ Նա հայտարարեց, որ այդ ընթացքի համար կարող են նաեւ գնահատականներ տրվել այն գույքի նկատմամբ, որի նկատմամբ բռնագանձման պահանջ պետք է ներկայացվի։
Պաշտպանը շարունակեց՝ ուսումնասիրվել են 1980 թվականից սկսած Ռուբեն Հայրապետյանի աշխատավարձի եկամուտները, որն այդ ժամանակ 17-18 տարեկան տղա է եղել, իսկ ընտանիքի մյուս անդամների մասով հաշվարկներ չեն արվել, դրանք չեն վերլուծվել, մինչդեռ Ռուբեն Հայրապետյանի հայրը՝ Ռաֆիկ Հայրապետյանը, 1955 թվականից աշխատել է, ինչի վերաբերյալ փաստաթղթերը պաշտպանական կողմը ներկայացրել է դատախազությանը։ Վերջինս, ի դեպ, ԽՍՀՄ վերջին տարիներին ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել, բայց քանի որ հարցը 30-40 տարվա վաղեմության է, արխիվներում այդ փաստաթղթերը չեն պահպանվել։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում