211652_close_icon
views-count13263 դիտում article-date 19:25 16-06-2020

«Պարո՛ն Արթուր Դալլաքյան, ինձ հետ խոսելիս զգույշ ընտրեք բառերը, առանց հասկանալու բառեր չարտաբերեք». Արթուր Դավթյանի եզրափակիչ ելույթը. aravot.am

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությունն է այս պահին ԱԺ-ում, հայտնում է [url=https://www.aravot.am/2020/06/16/1118147/?fbclid=IwAR05JOKxQp01Tz7R1Zqs7T3w7Ncf11uKS4o_eAy0NPjEjqoVFJcfPIVucfA]Aravot.am[/url]-ը։ Մինչ այդ իր եզրափակիչ ելույթում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց. «Ես քաջ գիտակցում եմ իմ պատասխանատվությունը, քաջ գիտակցում եմ իմ նախաձեռնած գործընթացի նշանակությունը: Ըստ էության, ելույթներ ու հիմնականում քաղաքական, էմոցիոնալ խոսք հնչեց, հավանաբար դրանով փորձ արվեց, որ ես համարժեք արձագանք ներկայացնեմ, բայց իմ մասնագիտական էթիկան թույլ չի տալիս գնալ այդ գայթակղությանը: Սույն գործընթացը ավելի շատ քաղաքական է: Երեկ, այսօր, վաղը որ դատախազն էլ գա նման նախաձեռնությամբ, դահլիճի որեւէ կողմից հնչելու է «քաղաքական հետապնդում» խիստ սուբյեկտիվ գնահատականը»: Դավթյանն իր անունից հայտարարեց, որ միշտ գործելու է օրենքի սահմանված կարգով, օրենքի պահանջին համապատասխան, իսկ օրենքի առջեւ հավասար են բոլորը, հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթակա է պատասխանատվության Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aravot.am/2020/06/16/1118147/?fbclid=IwAR05JOKxQp01Tz7R1Zqs7T3w7Ncf11uKS4o_eAy0NPjEjqoVFJcfPIVucfA]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր