ՄԻՊ-ը և ՀՀ-ում ԿԽՄԿ ներկայացուցիչը քննարկել են գերիների, անհայտ կորած անձանց հետ կապված հարցեր
                        Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 7-ին այցելել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության գրասենյակ և հանդիպել պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ:
Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մակարդակը և ընդգծել կազմակերպության իրականացրած աշխատանքների կարևորությունը:
Քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ գերիների, անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների հետ կապված մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերին:
Պաշտպանը վերահաստատել է իր հանձնառությունը համագործակցությունը շարունակելու հարցում։