922 դիտում
19:13 28-06-2023
ՄԻՊ-ը և Անդրեաս Քլայզերը քննարկել են անհայտ կորած անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 28-ին, ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) քաղաքականության և համագործակցության հարցերով տնօրեն Անդրեաս Քլայզերի գլխավորած պատվիրակությանը։
ՄԻՊ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև վերջիններիս ընտանիքի անդամների իրավունքների պաշտանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում անհայտ կորած անձանց ծնողների և հարազատների հետ, հարցը բարձրացնում է միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ։
Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել անհայտ կորած անձանց հարազատների՝ իրենց ընտանիքի անդամի գտնվելու վայրի և ճակատագրի մասին իմանալու, արդյունավետ քննության, ներառյալ՝ վարույթի շրջանակներում որպես տուժող ճանաչվելու և այլ իրավունքներին։ Ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում այս հարցերի առնչությամբ իրականացված աշխատանքները։
Իր հերթին, Անդրեաս Քլայզերը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Անահիտ Մանասյանի կողմից իրականացվող աշխատանքը, ներկայացրել հանձնաժողովի մանդատը և պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը Պաշտպանի աշխատակազմի հետ։

Նմանատիպ նյութեր
862 դիտում
16:30 04-09-2023
ՀՀ ՄԻՊ-ը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր
1111 դիտում
21:45 11-08-2023
Քննարկվել են բռնի տեղահանված անձանց և փախստականների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր
1105 դիտում
13:30 24-05-2023
Անահիտ Մանասյանը Ֆինլանդիայի դեսպանի հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր
Այս բաժնից
757 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
862 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
610 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին