Ծանր էր լսել Ռուբեն Վարդանյանի ուղերձը մեկուկես տարի անց. հուսամ՝ մի շարք ստահակներ այս ուղերձից հետո կվերաիմաստավորեն իրենց մտքերը. Մեսրոպ Առաքելյան
Պարոն Վարդանյանի ուղերձում մի քանի շատ կարևոր շեշտադրումներ կար, մասնավորապես գտնվելով Բաքվի բանտում, կոչ է անում չհուսալքվել. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Բաքվի մեկուսարանից ընտանիքի միջոցով Ռուբեն Վարդանյանի տարածած ուղերձին:
«Ծանր էր լսել Ռուբեն Վարդանյանի ուղերձը մեկուկես տարի անց, ու կարծում եմ՝ այն, ինչ Ռուբեն Վարդանյանը փոխանցեց, լսելու և սովորելու մեծ բան կա, որովհետև պարոն Վարդանյանի ուղերձում մի քանի շատ կարևոր շեշտադրումներ կար: Մասնավորապես, գտնվելով Բաքվի բանտում, կոչ է անում չհուսալքվել, որովհետև դա համարում է ամենածանր մեղքը մարդու համար, որովհետև ցանկացած պարագայում պետք է պայքարել»,- ասաց նա:
Առաքելյանը հույս հայտնեց, որ լսելով Ռուբեն Վարդանյանի պայքարի կոչը Բաքվի բանտից, մեր հասարակությունը կարթանա այն իրավիճակից, ինչ որ կա:
«Պարոն Վարդանյանը համոզված է, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև միայն պայքարի ճանապարհով ենք հնարավորություն ունենալու հաղթահարել այս մարտահրավերները։ Հուսամ՝ իշխանություններն էլ մի քանի անգամ կլսեն Ռուբեն Վարդանյանի ուղերձը: Ինձ ու հասարակության ճնշող մեծամասնության համար պարզ է, թե ով է Ռուբեն Վարդանյանը, այնպես չէ, որ այս ուղերձով պետք է ճանաչենք, բայց մի շարք ստահակներ հուսով եմ այս ուղերձից հետո կվերաիմաստավորեն իրենց մտքերը, իրենց գաղափարները, թե ինչ մեղադրանքներ ու ինչ վարքագիծ էին դրսևորում պարոն Վարդանյանի նկատմամբ: Նույնիսկ Բաքվի բանտում գտնվելով Ռուբեն Վարդանյանի ուժը, պատրաստակամությունը պայքարելու հայրենիքի, մեր ժողովրդի համար շատ կարևոր է ու հասարակության մոտ վստահ եմ այսուհետ հայրենիքի նկատմամբ նվիրումը և սերը բացի խոսքերից, նաև գործողության կմղի»,- նշեց նա:
Անդրադառնալով նրան, որ Վարդանյանը չի դադարեցնելու հացադուլն Առաքելյանն ասաց, որ պարոն Վարդանյանը նաև նշել է, որ ուժեղ է, տոկուն է: «Մենք չենք կասկածել, որ իր որոշումը ոչ թե ինչ-որ այս իրավիճակի հետ է, այլ սա բողոք է, բողոքի ձայն է՝ ուղղված միջազգային հանրությանը, բողոքի ձայն է նաև, որ այս իրավիճակից դուրս գա հասարակությունը: Վստահ եմ, որ պարոն Վարդանյանն ինչպես իր բոլոր որոշումներում հիմնավոր գիտակից հիմքեր է դնում, հացադուլից դուրս գալու որոշումն էլ կկայացնի: Իր առողջությունը և կյանքը պետք է հայրենիքին, հետևաբար, հուսով եմ՝ առաջիկա օրերին հացադուլը դադարեցնելով՝ սրանով նաև կստիպի իր փոխարեն, որ Հայաստանում շարունակեն պայքարը այս ամենի համար»,- նշեց նա: