Ադրբեջանը փակում է Կարմիր խաչը, գերիների կյանքը վտանգված է. Սիրանուշ Սահակյան. «ՍիվիլՆեթ»
Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանում սկսել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման գործընթացը, ինչը ծայրահեղ վտանգավոր է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների կյանքի համար. ասում է իրավապաշտպան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:
«ՍիվիլՆեթի» հետ զրույցում նա ներկայացնում է գերիների նկատմամբ Ադրբեջանում շարունակվող անմարդկային վերաբերմունքի դրսևորումները: Սահակյանի հաղորդմամբ՝ Ադրբեջանում ստեղծվել են հատուկ խմբեր, որոնք զբաղվում են գերիների ծեծով, նրանց զրկում են սննդից և ջրից, իսկ ձմռանը նույնիսկ թրջում են նրանց հագուստը՝ խոշտանգումներն ավելի դաժան դարձնելու նպատակով:
Մանրամասները՝ տեսանյութում: