211652_close_icon
views-count616 դիտում article-date 20:41 05-03-2025

Թուրքիան Հունաստանի հետ սահմանին կկառուցի 8.5 կիլոմետրանոց պատ

Թուրքիայի Էդիրնե նահանգի նահանգապետ Յունուս Սեզերը հանդիպել է  իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում նա հայտնել է, որ Թուրքիա-Հունաստան սահմանին կիրականացվեն սահմանային անվտանգության միջոցառումներ: Այդ շրջանակներում կկառուցվի 8.5 կիլոմետրանոց անվտանգության պատ։

Ըստ Յունուս Սեզերի՝ նման միջոցառումներ առաջին անգամ են իրականացվելու Թուրքիայի արևմտյան սահմանին։

Նա նաև նշել է, որ նախնական փուլում նախատեսվում է կառուցել 8.5 կիլոմետրանոց պատ, իսկ ապագայում այդ պատը կձգվի Հունաստանի հետ սահմանի ողջ երկայնքով։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Նմանատիպ նյութեր