Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին պատ կկառուցի
Էստոնիան մտադիր է պատ կառուցել Ռուսաստանի հետ ցամաքային սահմանին։ Պատի բարձրությունը կկազմի 2,5 մետր, որի վրա փշալար կամրացնեն:
Պատի ընդհանուր երկարությունը մոտ 108 կիլոմետր կկազմի:
Հսկողությունն ուժեղացնելու համար նախատեսվում է կիրառել տեսախցիկներ և անօդաչու թռչող սարքեր։
Աշխատանքները կսկսվեն 2018 թ-ին, իսկ նախագծի արժեքը կկազմի 70 մլն եվրո։