211652_close_icon
views-count2185 դիտում article-date 13:17 05-03-2025

Ես 2018-ին հրապարակում չեմ եղել. Լևոն Քոչարյան

Ես 2018-ին հրապարակում չեմ եղել, այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Լևոն Քոչարյանը: 

«Մայթով անցնելուց նկարել են ու հոդված գրել այդ մասին․ ես նույնիսկ հրապարակով չեմ անցել՝ իմանալով իրավիճակի մասին»,- նշեց նա:

Քոչարյանը չժխտեց, որ իր հորեղբոր աղջիկը ևս եղել է հրապարակում՝ նշելով. «Ձեզ թվո՞ւմ է` զանգել հարցրել են, գնա՞նք, թե՝ չգնանք, իմ մերձավորներից մարդիկ եղել են, որ մասնակցել են, կոնկրետ ձեր նշած մարդն էլ է եղել»:

«Եթե սա փորձում ենք դիտարկել մեղավորություն, որի պատճառով ինչ-որ բան եղել է, սա պրիմիտիվ է, ճիշտ չի»,- ընդգծեց նա:

Նմանատիպ նյութեր