Մարտուն Գրիգորյանը հանդիպել է Գյումրիի տուրիզմի ոլորտի զարգացմամբ զբաղվողների հետ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում կայացրած Մարտուն Գրիգորյանը հանդիպում է ունեցել հայրաքաղաքի տուրիզմի ոլորտի զարգացմամբ զբաղվողների հետ։
Ֆեյսբուքյան իր էջում նա մի կարճ տեսանյութ է հրապարակել ու կից գրել.
«Բավականին հետաքրքիր ու կառուցողական քննարկում եմ ունեցել Գյումրիում տուրիզմի ոլորտի զարգացմամբ զբաղվողների հետ, ովքեր իրապես ոլորտում են, փորձառու են ու իրենց ջանքերն այս ոլորտում շատ ընդգծված է»։
Հիշեցնենք, որ Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունները նշանակված են մարտի 30-ին։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչև մարտի 5-ը, ժամը 18:00-ն: Գրանցումն իրականացվելու է մարտի 5-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 18:00-ն:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մարտի 15-ից մինչև մարտի 28-ը՝ ժամը 24:00-ն։
Գյումրիում ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Գյումրու նախկին քաղաաքապետ Վարդան Ղուկասյանը, Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական ԺՊ Սարիկ Մինասյանը, «Այընտրանքային դեմոկրատական» կուսակցությունը և այլք։