Մարտուն Գրիգորյանը պատրաստվում է առաջադրվել 2016թ-ի Գյումրիի քաղաքապետի ընտրություններում. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է, որ ԲՀԿ կուսակցությունը լքել պատրաստվող Մարտուն Գրիգորյանը պատրաստվում է հաջորդ տարի՝ 2016-ին, առաջադրվել Գյումրիի քաղաքապետի ընտրություններում: Նա քաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկն է լինելու, որին որպես հակակշիռ՝ իշխանությունները հնարավոր է կրկին վերադարձնեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Վ. Ղուկասյանը, սակայն, թերթի հետ զրույցում ասել է, որ դեռ չի որոշել՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ, նա ասել է, որ ինքնը հիմա այդ մասով ասելու բան չունի:
Թերթի դիտարկմանը՝ եթե կուսակցությունը որոշի, որ նա պետք է մասնակցի ընտրությանը, ինչպե՞ս կվարվի, նախկին քաղաքապետն արձագանքել է՝ կապրենք, կտեսնենք:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։