211652_close_icon
views-count12544 դիտում article-date 23:30 20-12-2017

Ժողովրդական արվեստի կենտրոնը տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների առաջարկով կկազմակերպի «Հայկական խոհանոց» խորագրով հանդիպում

Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի կենտրոնը, պահպանելով ու հանրահռչակելով հայկական մշակութային ժառանգությունը, տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների առաջարկով կազմակերպում է «Հայկական խոհանոց» խորագրով հանդիպում, որը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին՝ 14:00-ին: Հայկական լեռնաշխարհ» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթացի ընթացքում՝ մասնակիցների գրավոր առաջարկների հիման վրա, որպես հաջորդ հանդիպման թեմա ընտրվեց «Հայկական խոհանոց»-ը: Արծարծվող թեմաների շուրջ ներկաները հարցուպատասխանի հնարավորություն կունենան բանախոսների ելույթներից հետո: Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի նաև Կիլիկյան Հայաստանի խոհանոցի առանձնահատկություններին՝ տեսաֆիլմի միջոցով: Հանդիպումը կազմակերպվում է տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների առաջարկով, բայց մասնակցել կարող է յուրաքանչյուր հետաքրքրված անձ: Մուտքն ազատ է: Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել սույն հղմամբ՝ goo.gl/forms/C6J1A9qQCx5HfWPX2 : [b]Հակիրճ տեղեկատվություն Կենտրոնի մասին[/b] Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնը ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը: Կենտրոնը ստեղծվել է 2011թ.-ին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի և Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի միավորմամբ: Կենտրոնի Երևանի և Դիլիջանի մասնաճյուղի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Հավաքածուն (շուրջ 10.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները: Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման փուլերը: Կենտրոնում դասավանդվում են գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտի գեղարվեստական փորագրություն։ [b]Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոն, «Հայկական խոհանոց» Սեդրակ Մամուլյան, Սոնիա Թաշչյան[/b]

Նմանատիպ նյութեր