2267 դիտում
15:26 31-03-2018
Երևանի տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները միացել են համաքաղաքային ծառատունկին
Մայրաքաղաքը զբոսաշրջիկների ու նաև բնակիչների համար ավելի կանաչ և գրավիչ դարձնելու համար Երևանում մարտի 31-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկին սիրով միացել են զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներ` ընտանիքներով հանդերձ: Այս տարի քաղաքապետարանի կոչին մասնավորապես արձագանքել էր «ԻԲԻՍ Երևան», «ԴաբլԹրի Բայ Հիլթոն» հյուրանոցային համալիրների, «Հերց» և «Արմենիա Հոլիդեյս» ընկերությունների ավելի քան 65 ներկայացուցիչ:
Օղակաձև զբոսայգու կանաչ գոտու վերականգնման աշխատանքներին ծառատունկին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Համաքաղաքային ծառատունկի աշխատանքներին ներգրավվել են նաև «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի մասնակիցները:
«Երևանի քաղապետարանի նախաձեռնությամբ ամեն տարի անցկացվող համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակներին միանում են նաև զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները, ինչն, իսկապես ողջունելի է: Այդպիսով՝ նրանք իրենց ներդրումն են ունենում Երևանի կանաչապատման, մաքրման և առավել ներկայանալի դարձնելու գործում»,-ընդգծել է Մարիա Բարաղամյանը:
Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներն իրենց հերթին, կարևորելով Երևանի քաղաքապետարանի ավանդական դարձած ու ամենամյա նախաձեռնությունը, նշել են, որ իրենք ևս պատրաստակամ են համայնք-մասնավոր համագործակցությամբ սոցիալական պատասխանատվություն դրսևորելու մայրաքաղաքի հանդեպ և հանդես գալու հասարակական նշանակության տարաբնույթ նախաձեռնություններով, հատկապես, որ տարին հոբելյանական է Երևանի համար:
Նմանատիպ նյութեր
995 դիտում
16:46 12-04-2014
Համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին միացել են նաև Երևանի ավագանու անդամները. ֆոտոշարք
957 դիտում
17:33 12-04-2014
Երիտասարդական կազմակերպությունները ևս միացել են համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին. ֆոտոշարք
1914 դիտում
16:20 14-11-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»