Շարունակենք ցույց տալ աշխարհին, որ մենք հաշտ չենք, որ հայ ազգը պատասխանատու է իր հայրենակիցների համար․ Մանե Թանդիլյան
Հարյուրավոր քաղաքացիներ, այցելելով մեզ, իրենց աջակցությունն են հայտնում Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին։ Այս մասին գրում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, ով ի աջակցություն Բաքվում կտտանքների ենթարկվող հայ գերիների հացադուլ է հայտարարել։
«Հազարավորները սոցիալական ցանցերում իրենց բողոքն են արտահայտում՝ ընդդեմ Ադրբեջանի վայրագությունների։ Շատերը վաղը, ժամը 13:00-ին կմասնակցեն Կարմիր խաչի Երևանյան գրասենյակի դիմաց անցկացվող խաղաղ ակցիային։ Բազմաթիվ հայրենակիցներ նամակներ են գրում օտարերկրյա դիվանագետներին, պատգամավորներին՝ տեղեկացնելով Բաքվում տեղի ունեցողի մասին և ակնկալելով միջազգային հանրության հրատապ ու ազդեցիկ արձագանքը։ Սփյուռքի մեր հայրենակիցները անցկացնում են բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն գերիների։ Շարունակենք ցույց տալ աշխարհին, որ մենք հաշտ չենք, որ հայ ազգը պատասխանատու է իր հայրենակիցների համար», - գրել է նա։