211652_close_icon
views-count823 դիտում article-date 18:20 12-09-2023

Մենք պատասխանատու ենք մեր խոստումների համար, որոնք բոլորը դառնում են իրականություն․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չկա Երևանում մի խնդիր, որի լուծումը չի առաջարկում «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Սիրելի երևանցիներ, մեկ անգամ ևս ծանոթացեք մեր ծրագրերին՝ www.apreluyerevan.am կայքում, որտեղ առկա են Երևանի բոլոր խնդիրների լուծումները, Երևանը եվրոպական մայրաքաղաք դարձնող մեգանախագծերը, ձեր թաղամասի մասին մեր ծրագրերը, ինչպես նաև յուրաքանչյուր սոցիալական խմբի մասին մեր առաջարկները։

«Ապրելու երկիր» կուսակցությունը միակ ուժն է, որը բոլոր ծրագրերի մասով ներկայացրել է կատարման հստակ ժամկետներով, որով դուք վերահսկելու եք մեր աշխատանքը։

Մենք պատասխանատու ենք մեր խոստումների համար, որոնք բոլորը դառնում են իրականություն՝ երազանքի Երևան կառուցելու ճանապարհին»։

Նմանատիպ նյութեր