211652_close_icon

Եվրոպական միությունում միասնական որոշում կա ուժեղացնել հարաբերությունները Հայաստանի հետ. ԵՄ դեսպան

views-count1252 դիտում article-date 21:27 01-03-2025
Եվրոպական միությունում միասնական որոշում կա ուժեղացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ պատասխանելով հարցին, թե  Եվրամիություն–Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերություններում փոփոխությունները ինչպես կանդրադառնան ԵՄ–Հայաստան հարաբերությունների վրա։ 

«Կոնսեսուսը կա եւ դրան հետեւում են մեր բոլոր անդամ երկրները։ Մասնավոր հատվածը նույնպես հետեւում է դրան։ Այնպես որ, մենք կշարունակենք ուժեղացնել մեր հարաբերությունները, խորացնել դրանք եւ ես կարծում եմ՝ Հայաստանի կառավարության կողմից նույնպես մեծ կամք կա։ Ավելի մեծ կամք կա Հայաստանի ժողովրդի կողմից՝ շարունակելու աշխատանքը»,– ասաց նա։ 

Դեսպանի խոսքով՝ Հայաստան–Եվրամիություն հարաբերությունները ավելի մոտ չեն եղել, քան հիմա։

Նմանատիպ նյութեր