211652_close_icon
views-count997 դիտում article-date 22:15 14-11-2024

Եվրոպական առաջնորդները խնդրել են Բայդենի վարչակազմին ավելի ուժեղացնել աջակցությունը Ուկրաինային

Եվրոպական առաջնորդները դիմել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմին և խնդրել ավելի ուժեղացնել աջակցությունը Ուկրաինային՝ մինչ վարչակազմի փոփոխությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Աղբյուրը նշում է, որ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, որը պաշտոնը կստանձնի 2025 թվականի հունվարի 20-ին, հայտնել է, որ մտադիր է նպաստել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև համաձայնագրի արագ կնքմանը։ Եվրոպական կողմը մտահոգված է, որ այսպիսի համաձայնագիրը կարող է լինել Ուկրաինայի համար աննպաստ և ամրագրել Ռուսաստանի ձեռքբերումները, որոնք նա ունեցել է 2022 թվականից ի վեր։

Եվրոպայի ղեկավարներն ու պաշտոնատար անձինք կոչ են արել ԱՄՆ-ին ավելացնել Ուկրաինային մատակարարվող զինամթերքի և հրետանու ծավալը, ինչպես նաև նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի տնտեսական հիմնական աղբյուրների նկատմամբ։ Նրանց պահանջներից մեկն է՝ խստացնել վերահսկողությունը, որպեսզի Մոսկվան չկարողանա ձեռք բերել արգելված տեխնոլոգիաներ, որոնք կարող են օգտագործվել զինամթերքի արտադրության մեջ։

Նմանատիպ նյութեր