211652_close_icon
views-count4228 դիտում article-date 16:44 01-03-2025

Վարդան Ղուկասյանի աջակիցները ԱՄՆ դեսպանատան մոտ ակցիա են անելու

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն, ով ԱՄՆ-ում արգելանքի տակ է, հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իր աջակիցներին բողոքի ակցիա իրականացնել։ Հայտարարության տեքստում ասվում է.
Սիրելի՛ հայրենակիցներ, ԴՕԿ կուսակցությունը կոչ է անում աշխարհի տարբեր երկրներում բնակվող բոլոր հայերին միանալ Վարդան Ղուկասյանին աջակցող ակցիային։

Մարտի 3-ին, ժամը 13:00-ին, մենք հավաքվելու ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան առջև, և կարևոր է, որ այդ օրը յուրաքանչյուրիդ ձայնը հնչի ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։ 

Կոչ ենք անում բոլորիդ՝ ձեր բնակության երկրում ներկայանալ ԱՄՆ դեսպանատան մոտ, իսկ ԱՄՆ-ում՝ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ մոտ, և բարձրացնել ձեր ձայնը Վարդան Ղուկասյանի պաշտպանության համար։

ԱՄՆ իշխանությունները պետք է տեսնեն և արձանագրեն, որ նա վայելում է հասարակության վստահությունն ու հարգանքը, և նրա հնարավոր արտաքսումը կամ արտահանձնումը կարող է վտանգել նրա անվտանգությունը։

Սա վճռորոշ պահ է՝ միասնականությամբ և վճռականությամբ պաշտպանելու արդարությունը։

Յուրաքանչյուրդ կարող եք մեծ ազդեցություն ունենալ՝ ձեր մասնակցությամբ ցույց տալով, որ անտարբեր չենք մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ։

Միացե՛ք, կանգնե՛ք արդարության կողքին, և ապահովե՛նք, որ մեր ձայնը ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի լսելի լինի ամբողջ աշխարհում!

Աղբյուրը` Փաստինֆո

Նմանատիպ նյութեր