211652_close_icon

Առողջ հասարակության համար Մարտի 1-ի էջը չի կարող փակված համարվել. Լևոն Տեր-Պետրոսյան

views-count1114 դիտում article-date 13:01 01-03-2025
«...եթե ընտրությունները կեղծված չլինեին, իշխանություն­նե­րը Մարտի 1-ին բռնության դիմելու կարիք չէին ունենա։ Թեեւ, ինչպես պարզ­վեց պաշտպանության նախարարի վերջերս հրապարակված գաղտնի հրա­մա­նից, բողոքի համաժողովրդական ալիքը ճզմելու ծրագիրը մտահղացված էր դեռեւս փետրվարի 23-ին, բայց իշխանություններն այդ մասին վերջնական որոշում կայացրին միայն այն բանից հետո, երբ սարսափով նկատեցին պե­տական համակարգում առաջացող ճաքերը, եւ մանավանդ, երբ ի պաշտ­պանություն Սերժ Սարգսյանի կազմակերպված բազմամարդ հանրահավա­քի մասնակիցները փետրվարի 26-ին լքեցին իրենց առաջնորդին եւ համարյա ամբող­ջությամբ միացան Ազատության հրապարակի ցուցարարներին։ Ըստ այդմ, ժողովրդի սառնասիրտ գնդակոծումը՝ ընտրագողությամբ նվաճված իշխանությունը պահպանելու վերջին եւ միակ միջոցն էր, որից եւ, միջազգային հանրության անտարբերության շնորհիվ, չխորշեց օգտվել Հայաստանի ավա­զա­կապետական վարչախումբը։ Մարտի 1‑ի սպանդի այլ պատճառների որոնումը հավասարազոր է անբարոյականության կամ նույնիսկ մեղսակցության։

ՀՀ պաշտպանության նախարարի 2008թ. փետրվարի 23-ի ապօրինի հրամանի հրապարակումը վերջնականորեն ապացուցում է, որ այդ սպանդը սկզբից մինչեւ վերջ ծրագրել, կազմակերպել ու իրագործել են իշխա­նություն­ները, ինչն այլ բան, քան պետական հեղաշրջում չի կարելի անվանել:

Որեւէ բանական մարդու եւ առողջ հասարակության համար Մարտի 1-ի էջը չի կարող փակված համարվել,
քանի դեռ պետական հոգացողության չեն արժանացել ու անհրաժեշտ կերպով չեն փոխհատուցվել Մարտի 1-ի զոհերի ընտանիքները,

քանի դեռ դատական կարգով չեն արդարացվել ու կրած նյութական վնասների հատուցում չեն ստացել բացառապես քաղաքական գործունեու­թյան համար ապօրինա­բար դատապարտված բոլոր անմեղ քաղաքացիները,

քանի դեռ չեն բացահայտվել եւ արդարադատության առջեւ չեն կանգնել ոճրագործության բուն կատարողները,

սադրիչներն ու կազմա­կեր­պիչները,

քանի դեռ քրեական կամ կարգապահական պատասխանատվության չեն ենթարկվել բոլոր անպարկեշտ եւ իրավախախտ դատախազներն ու դատավորները»:

Լևոն Տեր-Պետրոսյան
01.03.2010թ.

Նմանատիպ նյութեր