211652_close_icon

Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու. հուսահատությունը մեղք է. Սերժ Սարգսյան

views-count1648 դիտում article-date 15:27 28-09-2023
Երեկ չէ առաջին օրը մենք մեր գործադիր նիստում  մեկ անգամ ևս միաձայն  եկել ենք ընդհանուր եզրակացության, որ հուսահատությունը մեղք է, որ այդ ճշմարտությունը մեզ համար եղել ու այսօր էլ մնում է շատ արդիական։

Այս մասին դատարանի բակում լրագրողների և համակիրների հետ զրույցում ասել է  երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, գրում է Tert.am-ը։

«Ինձ համար երբեք Արցախի էջը փակված չի լինելու։ Ի միջայլոց պետք է ասեմ, որ թեև հպարտությունը ավելի ծանր  մեղք է, քան հուսահատությունը, լավ կլինի, որ բոլորս միասին մարդկանց փորձենք բացատրել այս ճշմարտությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր