211652_close_icon
views-count2797 դիտում article-date 18:07 28-02-2025

Բաքուն արձագանքել է շինծու դատավարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Բաքվից պնդում են, թե իբր Ժնևի կոնվենցիաների, միջազգային օրենսդրության համաձայն՝ իրավունք ունեն հետաքննել ռազմական հանցագործությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, համապատասխան կեղծ պնդումն է արել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարությանը։

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես մերժում և դատապարտում է Հայաստանի կողմից 2025 թվականի փետրվարի 28-ի հայտարարությունում հնչեցված անհիմն մեղադրանքները։  Այս հայտարարությամբ Երևանը փորձում է անջատողական ռեժիմի նախկին առաջնորդների և պատերազմական հանցագործությունների համար մեղադրվողների դատավարությունը ներկայացնել որպես իրենց իրավունքներն իբր ոտնահարող գործընթաց»,- ասվում է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր