211652_close_icon
views-count1600 դիտում article-date 12:15 28-02-2025

ԱԳՆ-ի դիմաց սկսվել է Ռուբեն Վարդանյանի ու Բաքվում պահվող մյուս հայերի հարցով դիվանագետների հավաք հրավիրելու պահանջով ակցիան

ԱԳ նախարարության շենքի դիմաց  հավաքվել են քաղաքացիներ, հանրային գործիչներ՝ Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի՝ վերջին դատական նիստի ընթացքից հրապարակված լուսանկարներով, որտեղ Վարդանյանը հյուծված տեսք ունի։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ակցիայի մասնակիցները Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատու կառույցից պահանջելու են հանդես գալ հրատապ հայտարարությամբ և հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք։

«Հայաստանի կառավարության և միջազգային հանրության լռությունն ուղղակի աջակցություն է Ադրբեջանի վայրագություններին»,-նշել էին նրանք։

Նմանատիպ նյութեր