211652_close_icon

Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրի դիմաց

views-count544 դիտում article-date 13:19 09-02-2026
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ի լրումն Արցախի տեղեկատվական շտաբի 2026 թվականի փետրվարի 8-ի հայտարարության իրազեկում ենք ձեզ, որ տեղի է ունեցել հավաքի հասցեի փոփոխություն։

Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա փետրվարի 9-ին ժամը 17:00 քաղաք Երևան, Բաղրամյան 26 հասցեում, ՀՀ նախագահի նստավայրի դիմաց («Մարշալ Բաղրամյան» կայարանի հարևանությամբ)»։

Նմանատիպ նյութեր