Ռուբեն Վարդանյանի փաստաբանը Թրամփի խորհրդականի գրառումից հետո Բաքվում պահվող հայերի հարցով դիմել է Փաշինյանին և Միրզոյանին
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերն X-ում արձագանքել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի երեկվա հայտարարությանը, որը վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորմանն ու Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու անհրաժեշտությանը:
«Սա իսկապես կարևոր զարգացում է: Նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ոչ միայն ընդգծել է ԱՄՆ նախագահի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղությանը և խաղաղության պայմանագրի ստորագրմանը, այլև Ադրբեջանում պահվող բոլոր հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների, այլ թվում` իմ պաշտպանյալի՝ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակմանը», - նշել է Գենսերը:
Հաջորդիվ նա դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ կոչ անելով ուսումնասիրել Ուոլցի հայտարարությունը:
«Ուոլցը ոչ միայն ընդգծում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն ավարտին հասցնելու կարևորությունը, այլ նաև հայ քրիստոնյա բանտարկյալների ազատ արձակումը: Հավատացած եմ՝ այս հարցում դուք միանգամայն համակարծիք եք Թրամփի վարչակազմի հետ», - նշել է Գենսերը:
Հիշեցնենք, որ երեկ Ուոլցը X-ում գրել էր.«Կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի։ Անցնող շաբաթ խոսել եմ Ադրբեջանի նախագահի ազգային խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ: Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը առաջընթաց մեծ քայլ են արել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին, և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ։ Ամերիկայի Ոսկեդարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, մինչև դա տեղի կունենա»:
Հիշեցնենք, որ Բաքվի դատարանն օկուպացված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ինչպես և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց, մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:
Ընդհանուր առմամբ, դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը: