211652_close_icon
views-count676 դիտում article-date 09:54 28-02-2025

Շոյգուն ժամանել է Պեկին

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ժամանել է Պեկին՝ հանդիպելու Չինաստանի նախագահ Սի Ծինպինի և արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ, հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը կտևի մեկ օր։

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել անվտանգության ոլորտում երկկողմ հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։ Անվտանգության խորհուրդը նշել է, որ ռուս-չինական հարաբերությունները ռազմավարական գործընկերային բնույթ են կրում։

Նմանատիպ նյութեր