Սերգեյ Շոյգուն պաշտոնական այցով ժամանել է Թեհրան
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Թեհրան, հաղորդում է Ria Novosti-ն:
Այցի շրջանակում ՌԴ պաշտպանական գերատեսչության նախարարը բանակցություններ կվարի Իրանի պաշտպանության նախարար և այդ երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Հոսեին Դեհքանի հետ: Քննարկվելու են նաև տարածաշրջանային անվտանգությանը, երկու երկրների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր:
Բացի այդ, ստորագրվելու է ՌԴ-ու Իրանի միջև ռազմական համագործակցության միջկառավարական համաձաայնագիր: