Շոյգուն ժամանել է Երևան
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ միջգերատեսչական պատվիրակության կազմում ժամանել է Երևան, հայտնում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10063003?fbclid=IwAR3cmXeuSB91KM9jb_UnD8xoXZPHB0k9dpQqBZ5E7GklDhUtOexVeGdXYuM]tass.ru[/url]-ն:
«Սերգեյ Շոյգուն ժամանել է Երևան: Սպասվում է արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև ՌԴ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Ալեքսանդր Նովակի և այլոց ժամանումը»,-գործակալությանը հայտնել են ՀՀ կառավարությունից:
Հայտնի է, որ միջգերատեսչական պատվիրակության անդամները կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: