211652_close_icon

Հունաստանի ՊՆ նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ ԶՈՒ բարեփոխումներին

views-count2464 դիտում article-date 20:23 27-02-2025
Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ևս մեկ անգամ իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու ՀՀ ԶՈՒ բարեփոխումների իրագործմանը։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։

 

Նմանատիպ նյութեր