2157 դիտում
22:19 07-03-2017
ԵՄ-ի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել աջակցել ճանապարհաշինության ոլորտի ծրագրերին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 7-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017-2020թթ. Եվրամիության և Հայաստանի միջև տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտներում համագործակցության շրջանակները, ԵՄ-ի կողմից տեխնիկական աջակցության հնարավորությունները, ճանապարհային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Վ. Մարտիրոսյանի հետ հանդիպումից հետո Վասիլիս Մարագոսի հետ քննարկումները շարունակել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը և նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Գրիգորյանը:
Անդրադառնալով ԵՄ-ի հետ արդեն ունեցած գործակցությանը՝ կարևորվել է ԱԶԲ-ի, ԵՆԲ-ի և ՎԶԵԲ-ի ֆինանսական միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ճանապարհաշինության բնագավառում իրականացվող աշխատանքները։
Վասիլիս Մարագոսը տեղեկացրել է, որ պատրաստ են աջակցել բոլոր նախատեսվող ծրագրերում և հույս հայտնել, որ քննարկված հարցերի շուրջ հնարավոր կլինի գտնել փոխշահավետ լուծումներ։
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1334 դիտում
17:34 13-06-2014
Հայաստանում Իրանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայ-իրանական կրթական ծրագրերի իրականացմանը
5449 դիտում
23:22 17-07-2020
Թեհրանը կրկին պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ լարվածության կարգավորման հարցում
Այս բաժնից
868 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը