211652_close_icon
views-count1249 դիտում article-date 15:42 27-02-2025

«Մերձավանի ղեկավարը միջադեպին չի մասնակցել, ինքը տուժող կողմ է, դեպքը ընտրությունների հետ կապված չէ»․ Դավիթ Խուդաթյան. Aravot.am

«Մերձավանում ողբերգական դեպք է տեղի ունեցել, որն ընտրական գործընթացի հետ կապված չէ, վստահ եմ։ Իմ ունեցած տեղեկություններով՝ Մերձավան համայնքի ղեկավարը տուժող կողմ է, սպանվել է իր հորաքրոջ տղան, ինքն էլ մասնակից չի եղել միջադեպին»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հարցին՝ քննարկումներն այն մասին են, որ այդ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել քաղաքական դրդապատճառներով, Դավիթ Խուդաթյանը պատասխանեց․ «Ընտանիքների միջեւ հակասությունները, պրոբլեմները, որոնք կան, դրանք առնվազն 2018 թվականից հետո քաղաքական ֆոնի վրա առաջացած հակասություններ չեն»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 5-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ էին հնչել: 

Ոստիկանները Մերձավան վարչական բնակավայրի՝ ժողովրդին հայտնի «պոչտայի» հարևանությամբ գտնվող հատվածում հայտնաբերել էին արնանման հետքեր, կրակված պարկուճներ, գնդակի մնացորդներ, թիթեղյա պարսպի, հարևանությամբ գտնվող վարսավիրանոցի ապակու և պատի վրա կրակոցի հետքեր: 

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ»-ի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ: 
 
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին, որ սպանվածը Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան վարչական բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի ազգականն է, իսկ վիրավորը՝ ընկերը: 

Նմանատիպ նյութեր