1264 դիտում
10:54 30-11-2024
Խարդախության դեպք՝ Արագածոտնի մարզում․ տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ ապահովագրական ընկերությունը 4 տարի անց պահանջում է որպես ավտովթարի տուժող կողմ իրեն փոխհատուցած խոշոր չափի գումարը հետ վերադարձնել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 8-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժին է դիմել Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Կիմ Կ․-ն և հայտնել, որ 2018 թվականին իր մասնակցությամբ տեղի ունեցած վթարի ժամանակ ինքը ընդունել է իր մեղավորությունը և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը իր նկատմամբ որոշում է կայացրել, սակայն տարիներ անց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը դիմել է դատարան՝ փոխհատուցված 929.000 դրամ գումարը հետ գանձելու նպատակով՝ պատճառաբանելով, որ ինքը վթարի վերաբերյալ իրենց տեղյակ չի պահել, սակայն տեղյակ է պահել մյուս վարորդի հեռախոսով: Գրավոր դիմել են նշված ապահովագրական ընկերությանը՝ պահանջելով, որ տրամադրեն վթարի օրվա հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները՝ սակայն ապահովագրական ընկերությունը չի տրամադրել դրանք՝ փորձելով իրենից խաբեությամբ գումար հետ գանձել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների կողմից կատարվում են աշխատանքներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
23954 դիտում
23:59 30-04-2019
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել