Իշխանությունը չի ասել` ՀՀ-ն ԵՄ անդամ է դառնալու այս տարի, անիրատեսական սպասում չենք ձևավորում. Եղոյան
Այստեղ Հայկ Մամիջանյանը ասաց, որ կան կուսակցություններ, որ ասում են մեր ազգին, որ այս տարի Հայաստանը կարող է դառնալ ԵՄ անդամ, դա այդպես չէ, ոչ ոք երբևէ նման բան չի ասել, նման հուշում չի տվել, որ Հայաստանը կարող է դառնալ Եվրամիության անդամ հենց այս տարի: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ իր խոսքում նշեց Հայաստանի ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Երբևէ մեր հանրային դիսկուրսի մեջ նման բան չի եղել: Ճիշտ հակառակը, իշխող կուսակցությունը հատկապես և այլ պատասխանատու քաղաքական գործիչներ ու մասնագետներ ասել են, որ սա երկար գործընթաց է: Ես երբևէ որևէ դեպք չեմ լսել, որ որևէ երկիր դառնում է ԵՄ անդամ պետություն մեկ տարվա ընթացքում կամ 10 ամսվա ընթացքում, որովհետև մինչև այս տարվա վերջ 10 ամիս է մնացել:
Սա ճիշտ չէ, բայց միևնույն ժամանակ ես պետք է ասեմ, որ այո, մենք պետք է փորձենք խուսափել որոշակի ոչ իրատեսական ակնկալիքներից, սպասումներից և պետք է ասենք կոնկրետ մեր ժողովրդին՝ ի՞նչ է նշանակում ԵՄ անդամ պետություն դառնալը և ի՞նչ է նշանակում ընտրել այս ճանապարհը, ի՞նչ ենք մենք փոխելու մեր երկրում և ի՞նչ ենք մենք փոխելու մեր միջազգային հարաբերություններում։ Այո, մենք սա պետք է ասենք, բայց երբևէ անիրատեսական ակնկալիքներ չենք տվել հատկապես ժամանակի հետ կապված:
Ես ինքս բազմիցս ասել եմ, որ սա երկար գործընթաց է, մենք անգամ դեռևս չենք կնքել ասոցիացիայի պայմանագիր դրա դասական եղանակով և միայն այս քայլը հենց ինքը կարող է տարիներ տևել, էլ չասած թեկնածու պետություն կամ անդամ պետություն դառնալու մասին»,-ասաց նա: