211652_close_icon
views-count58655 դիտում article-date 16:06 16-11-2016

Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած. 20-ամյա հերո՛ս, քեզ բացակա չենք դնի. 20 տարի առաջ, այս օրը ծնվեցիր մեր ՀԵՐՈՍԸ դառնալու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Եվրոպայի և Ըմբշամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հարազատները, ընկերները, ովքեր հարգեցին ու խնկարկեցին հերոսի հիշատակը։ Այսօր Արցախի հերոսը, ով իր կյանքը նվիրաբերեց հայոց սահմաններն անառիկ պահելուն՝ իր մարտական ընկերների հետ, դարձավ 20 տարեկան։ [color=#EF2929] -Պարոն գնդապետ...... - Ասա տղես , երկու րոպեից հասնում ենք , ասա՞: - Պարոն գնդապետ........խնդրում եմ բոլորին փոխանցես, որ.......որ էս դիրքում.... - Ասա լսում եմ , ասա ձենդ ինչիա՞ կորում , խոսա մի անջատի - Էս դիրքում , իմ տղերքի արյուննա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել.....էս հողի վրա պայքարա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես , որ էս դիրքը հանձնողի մերը ...... Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան.... 20 տարի առաջ, այս օրը ծնվեցիր հողդ պաշտպանելու, Հայրենիքդ պահելու, մեր խաղաղությունը ապահովելու, մեր ՀԵՐՈՍԸ դառնալու համար...ԴՈՒ ԱՐԵՑԻՐ ՔՈ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ [/color] Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 211+
211+

Նմանատիպ նյութեր