211652_close_icon
views-count2488 դիտում article-date 23:53 21-02-2025

Կանանց Հայաստանի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակը

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում առաջին հանդիպումն է անցկացրել: C լիգայի 3-րդ խմբում Արտակ Ադամյանի թիմը տնային խաղում 6:1 հաշվով հաղթել է Լիխտենշտայնի հավաքականին: Սա Հայաստանի կանանց հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն է:

Նաև վերջերս ֆրանսիական «Լանսի» կազմը համալրած Լարա Կազանչյանը ձևակերպել է Հայաստանի կանանց հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկը: Մեկական գոլով աչքի են ընկել Մարալ Արթինը, Օքսանա Պիզլովան ու Աննա Դալլաքյանը:

Հայաստանի ու Լիխտենշտայնի հավաքականների հետ նույն խմբում են նաև Լյուքսեմբուրգի ու Ղազախստանի թիմերը: Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի փետրվարի 25-ին՝ ընդունելով Ղազախստանի թիմին:
 
Ամբողջական խաղը՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր