211652_close_icon
views-count1414 դիտում article-date 23:42 16-03-2026

Ռաֆինյայի հեթ-տրիկը և «Բարսելոնայի» խոշոր հաշվով հաղթանակը

Իսպանիայի Լա Լիգայի հերթական տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթել է «Սևիլիային»։ «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած գոլառատ հանդիպումն ավարտվել է 5:2 հաշվով։

​Կատալոնացիների կազմում փայլել է Ռաֆինյան՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Մեկական անգամ աչքի են ընկել նաև Դանի Օլմոն ու Ժոաու Կանսելուն։

​Այս խաղից հետո Ֆլիկի թիմը 70 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալն» ունի 66 միավոր։

Նմանատիպ նյութեր