211652_close_icon
views-count1637 դիտում article-date 17:43 05-10-2022

Կանանց Մ19 ԵԱ. Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվել է Ռումինիայի ընտրանուն

Ալբանիայի Ռոգոժինե քաղաքում կայացավ ՈւԵՖԱ-ի կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության B լիգայի երկրորդ խմբի որակավորման փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Կանանց Ռումինիայի Մ-19 հավաքականը հաղթեց 8։0 հաշվով։ B լիգայի երկրորդ խմբում ընդգրկված են նաև Ալբանիայի և Լատվիայի ընտրանիները։

Ռումինիա Մ-19 – Հայաստան Մ-19՝ 8։0 (4։0)

Գոլերը՝ Հորվաթ, 6, 58, Ջիվան, 7, Բորոդի, 35, Բրատու, 45, Պինցարյու, 55, Բոտոյել, 69, Սայգերթո, 90+3

Նմանատիպ նյութեր