211652_close_icon
views-count1108 դիտում article-date 13:11 21-02-2025

Չնայած նախորդ օրվա ձյան առատ տեղումներին` ձնամաքրվել է վազքուղին, իրականացվել են օդանավերի հակասառեցման աշխատանքներ և ապահովվել են անվտանգ թռիչք-վայրէջքներ. «Զվարթնոց» օդանավակայան

Չնայած նախորդ օրվա ձյան առատ տեղումներին «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների և կիրառված սարքավորումների շնորհիվ օպերատիվ կերպով ձնամաքրվել է վազքուղին, իրականացվել են օդանավերի հակասառեցման աշխատանքներ և ապահովվել են անվտանգ թռիչք-վայրէջքներ: Այս մասին ասված է օդանավակայանի տարածած այտարարության մեջ:

«Շնորհակալ ենք մեր պրոֆեսիոնալ թիմին նման ծանր եղանակային պայմաններում անվտանգ թռիչքներ ապահովելու և ձմեռային աշխատանքներն անխափան իրականացնելու համար: Մեր բոլոր ուղևորներին մաղթում ենք բարի թռիչք»,-ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր