211652_close_icon
views-count1567 դիտում article-date 23:43 20-02-2025

Շտապօգնության մեքենաների անվադողերը ձմեռայինով են փոխարինվել դեռևս 2024թ. դեկտեմբերի 1-ից․ Երևանի քաղաքապետարան

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ոչ մի ավտոբուս ամառային անվադողերով չի երթևեկում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։

«2024թ. հոկտեմբեր-նոյեմբերին MAN մակնիշի 87 և ZHONGTONG մակնիշի 391 ավտոբուսի անվադողերը փոխարինվել են համասեզոնային անվադողերով, իսկ դեկտեմբերին HIGER մակնիշի 103 ավտոբուսի անվադողերը նույնպես փոխարինվել են համասեզոնայիններով։ Փոքր դասի 100 ավտոբուսի համար տեղադրվել են ձմեռային անվադողեր։

Անվադողերի շահագործման ժամկետները․
HIGER, ZHONGTONG և փոքր դասի ավտոբուսների անվադողերը թույլատրվում է շահագործել մինչև 75,000 կմ։
MAN ավտոբուսների անվադողերը նախատեսված են մինչև 120,000 կմ շահագործման համար։

Ինչ վերաբերում է շտապօգնության մեքենաներին, տեղեկացնում ենք, որ դրանց անվադողերը փոխարինվել են ձմեռայինով դեռևս 2024թ. նոյեմբերի 1-ից»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր